Logo

Փարիզ-2024. 22-ամյա Մուզետին նվաճել է տղամարդկանց մենախաղի բրոնզե մեդալը

13:54 / 04.08.2024Թենիս
null

Իտալացի թենիսիստ Լորենցո Մուզետին Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում դարձել է տղամարդկանց մենախաղի բրոնզե մեդալակիր:

Աշխարհի 16-րդ ռակետը երրորդ տեղի համար մրցախաղում երեք սեթում 6-4, 1-6, 6-3 հաշվով պարտության է մատնել կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին: 22-ամյա թենիսիստն աշխարհի 19-րդ ռակետին հաղթել է 2 ժամ 11 րոպեում:

Մուզետին կարիերայում առաջին անգամ է դարձել Օլիմպիական խաղերի մեդալակիր: Նա 100 տարվա մեջ առաջին իտալացի թենիսիստն է, որը նվաճել է օլիմպիական մեդալ:

Հիշեցնենք, որ Երևանի ժամանակով 16:00-ից տղամարդկանց մենախաղի եզրափակիչում կմրցեն աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը և երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ