Չինացի լողորդ Պան Չժանյեն հաղթել է Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ազատ ոճի 100 մետր մրցատարածությունում։
19-ամյա լողորդը գրանցել է 46,40 վայրկյան արդյունք և դարձել համաշխարհային ռեկորդի հեղինակ։ Արծաթե մեդալակիր է դարձել ավստրալացի Կայլ Չալմերսը, իսկ բրոնզե մեդալի է արժանացել ռումինացի Դավիդ Պոպովիչը։
Չժանյեն Փարիզի Օլիմպիական խաղերում Չինաստանին պարգևել է 9-րդ ոսկե մեդալը։ Դրա շնորհիվ Չինաստանը շարունակում է գլխավորել ընդհանուր մեդալային հաշվարկը։ Չինացի մարզիկն առաջին անգամ է դառնում օլիմպիական չեմպիոն։


