Կանադան ներկայացնող 17-ամյա լողորդուհի Սամեր Մաքինթոշը Փարիզի 33-րդ ամաառային Օլիմպիական խաղերում երկրորդ ոսկե մեդալը նվաճեց:
Կանադուհին օլիմպիական ռեկորդով հաղթեց 200 մետր բաթերֆլայում՝ գրանցելով 2:03,03 րոպե արդյունք: Մաքինթոշն իր համար առաջին Օլիմպիական խաղերում նաև մեկ արծաթե մեդալ է նվաճել:
Այս մրցաձևում արծաթե մեդալակիր դարձավ ամերիկացի Ռեգան Սմիթը (2:03,84), բրոնզե մեդալի արժանացավ չինացի Յուֆեյ Ժանը (2:05,09):


