Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հուլիսի 29-ի մրցումային օրվա առաջին ոսկե մեդալը նվաճել է Հարավային Կորեայի ներկայացուցիչը։
16-ամյա Հյոձին Բանը 251,8 միավորով օլիմպիական չեմպիոն է դարձել հրաձգության 10 մետր օդամուղ հրացան մրցաձևում։ Նույն արդյունքով արծաթե մեդալը նվաճել է չինուհի Յուտին Հուան։ Հաղթանակը շնորհվել է հարավկորեուհուն վերջին կրակոցի ժամանակ ավելի շատ` 10,4 միավոր վաստակելու շնորհիվ։ Հուանը վաստակել էր 10,3։
Մրցաձևում բրոնզե մեդալակիր է դարձել շվեյցարացի Օդրի Գոնիան։
Մեդալային հաշվարկում Հարավային Կորեան 4 ոսկե մեդալով հավասարվել է առաջատարներ Ճապոնիային և Ավստրալիային։ Ցանկը լրացուցիչ ցուցանիշներով այժմ գլխավորում է Ճապոնիան։


