Logo

Pharaoh's cup. Համլետ Մանուկյանի ու Մամիկոն Խաչատրյանի փայլուն ելույթները

21:11 / 20.08.2023Մարմնամարզություն
null

Հայաստանի ներկայացուցիչներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը փայլուն ելույթ են ունեցել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության Pharaoh's cup մրցաշարում՝ նվաճելով ընդհանուր 8 մեդալ (4 ոսկի, 3 արծաթ, 1 բրոնզ):

Համլետ Մանուկյանը լավագույն արդյունքն է գրանցել զուգափայտ, օղակներ, նժույգ թափեր ու ազատ վարժություններում՝ նվաճելով ընդհանուր 4 ոսկե մեդալ, իսկ Մամիկոն Խաչատրյանն արծաթե մեդալի է արժանացել զուգափայտ, օղակներ ու ազատ վարժություններում, իսկ նժույգ թափերում գրանցել է երրորդ արդյունքն ու դարձել բրոնզե մեդալակիր:

Pharaoh's cup. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները.

Զուգափայտ

1. Համլետ Մանուկյան՝ 13,600
2. Մամիկոն Խաչատրյան՝ 13,150

Օղակներ

1. Համլետ Մանուկյան՝ 13,650
2. Մամիկոն Խաչատրյան՝ 13,000

Նժույգթափեր

1. Համլետ Մանուկյան՝ 14,300
3. Մամիկոն Խաչատրյան՝ 13,850

Ազատ վարժություն

1. Համլետ Մանուկյան՝ 13,150
2. Մամիկոն Խաչատրյան՝ 13,000

Լուսանկարներն   ու տեսանյութերը՝ ՀՄՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ