«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Փալմերը հայտնել է, որ մտադիր չի եղել 2023 թ. ամռանը համալրել լոնդոնյան ակումբի կազմը։
«Նույնիսկ չէի էլ ցանկանում տեղափոխվել «Չելսիի»։ Ինձ համոզեցին։ Հիշում եմ` չորեքշաբթի էր։ Մենք «Սիթիում» մարզում էինք անցկացնում և լուրերով լսեցի, որ ակումբները փորձում են համաձայնության հասնել իմ տրանսֆերի հարցում։
Ամեն անգամ, երբ գնդակը դուրս էր գալիս եզրային գծից, մենեջերներից մեկին հարցնում էի` արդյո՞ք տրանսֆերի ֆինանսական հարցում համաձայնության հասել են ակումբները, թե՞ ոչ»,- անգլիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Փալմերը նախորդ տարվա սեպտեմբերին է 47 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Չելսի»։ Նա լոնդոնյան գրանդում 58 խաղում խփել է 32 գոլ, կատարել 20 արդյունավետ փոխանցում, ճանաչվել Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։