Պրոֆեսիոնալ մարտիկների լիգան (PFL) հայտարարել է Գեղարդ Մուսասիի հետ պայմանագիրը խզելու մասին:
Ավելի վաղ հայ մարտիկը PFL-ին մեղադրել էր պայմանագրի պայմանները չկատարելու մեջ: Մուսասին նաև խոստացել էր դատի տալ լիգային:
MMA-ում իր վերջին մենամարտում Մուսասին մրցավարների որոշմամբ պարտվել է Ֆաբիան Էդվարդսին: Գեղարդը կարիերայի ընթացքում 49 հաղթանակ է տոնել և 9 պարտություն կրել:


