Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը մերձմոսկովյան «Խիմկիից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Երևանի «Ալաշկերտ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբը չի հայտնել 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի մանրամասները: Ավետիսյանն «Ալաշկերտում» հանդես կգա «23» համարի համազգեստով:
Հիշեցննենք, որ Ավետիսյանը Հայաստանում խաղացել էր «Արարատ-Արմենիայում», «Նայում», «Փյունիկում» և «Բանանցում» (ներկայումս` «Ուրարտու»):
Կիսապաշտպանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 7 հանդիպման:
Ֆոտո` «Ալաշկերտ»