Logo

Պետրոս Ավետիսյանը վերադարձավ «Արարատ-Արմենիա»

14:56 / 15.01.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մերձմոսկովյան «Խիմկիի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Երևանյան ակումբը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալել է 28-ամյա ֆուտբոլիստին։

2019-2020թթ. Ավետիսյանը հանդես է եկել «Արարատ-Արմենիայում»՝ 2 անգամ հռչակվելով Հայաստանի չեմպիոն: Կիսապաշտպանը ֆուտբոլային կարիերան սկսել է «Ուրարտուում» (նախկին «Բանանց»), խաղացել է նաև Երևանի «Փյունիկի» ու «Նոայի», ինչպես նաև ղազախական «Տոբոլի», «Շախտյորի», «Ակժայիկի» և «Մակտաարալի» կազմերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա