27-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն ազատ գործակալի կարգավիճակում միացել է ռուսական «Խիմկիին», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը կնքել են պայմանագիր, որի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
2023 թվականի մարտից Ավետիսյանը խաղում էր ղազախական «Մակտարալում», որտեղ 2022 թվականին օգոստոսին տեղափոխվել էր ղազախական «Ակժայիկից»:
Հիշեցնենք, որ Պետրոս Ավետիսյանը Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկում» խաղացել է «Խիմկիի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի գլխավորությամբ:
Ռուսաստանի առաջնության 2022/23 մրցաշրջանում «Խիմկին» զբաղեցրել էր նախավերջին՝ 15-րդ տեղն ու 2023/24 մրցաշրջանում կխաղա Առաջին դիվիզիոնում:



