Logo

Պետրոս Ավետիսյանը նոր ակումբ ունի

19:21 / 04.03.2023Տրանսֆերներ
Պաշտոնական
null

Հայ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը տեղափոխվել է ղազախական «Մակտարալ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերի միջև կնքվել է պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: «Մակտարալում» ելույթ է ունենում նաև Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Արամ Հայրապետյանը:

27-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը ղազախական «Ակժայիկն» էր, որտեղ Ավետիսյանը ելույթ է ունեցել 2022 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2023 թվականի մարտի 3-ը:

Կարիերայի ընթացքում Պետրոս Ավետիսյանը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», «Բանանցում» (ներկայիս «Ուրարտու»), «Նոայում», ղազախական «Տոբոլում», Կարագանդայի «Շախտյորում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա