Logo

Պետրոս Ավետիսյանի գոլն օգնել է «Խիմկիին»

12:50 / 02.11.2023Ֆուտբոլ
null

Պետրոս Ավետիսյանը «Խիմկիի» կազմում գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու խաղում։

Վլադիվոստոկի «Դինամոյի» դեմ տնային խաղում 27-ամյա կիսապաշտպանն աչքի է ընկել 25-րդ րոպեին՝ բացելով հանդիպման հաշիվը։ «Խիմկին» հաղթել է 4-0 հաշվով և նվաճել հաջորդ փուլի ուղեգիր։

Պետրոս Ավետիսյանը փոխարինվել է ընդմիջմանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը, որը գոլային փոխանցման հեղինակ դարձել 86-րդ րոպեին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ