Logo

Պետրոս Ավետիսյանն ու «Շախտյորը» խզել են պայմանագիրը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:51 / 15.07.2022• ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Պետրոս Ավետիսյան-Շախտյոր

Հայ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն ու Կարագանդայի «Շախտյորը» խզել են գործող պայմանագիրը, հայտնում է Transfermarkt-ը:

26-ամյա ֆուտբոլիստն այս տարվա փետրվարին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել ղազախական ակումբ, որի հետ նրա պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Ավետիսյանը Ղազախստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 9 հանդիպման և խփել 1 գոլ: 

Երևանի «Բանանցում» (ներկայումս՝ «Ուրարտու») կարիերան սկսելուց հետո Պետրոս Ավետիսյանը պաշտպանել է նաև «Փյունիկի», «Արարատ-Արմենիայի», «Նոայի» և ղազախական «Տոբոլի» գույները:

Ավետիսյանը 5 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ