Ղազախստանի առաջնության 21-րդ տուրում Ուրալսկի «Ակժայիկը» Հայաստանի հավաքականի թեկնածու, հարձակողական ոճի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի գոլի շնորհիվ տանը հաղթում է առաջատար «Ակտոբեին»:
Հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել հանդիպման 29-րդ րոպեին՝ խփելով առաջին խաղակեսի միակ գոլը։
Հայաստանի հավաքականի թեկնածու, «Ակժայիկի» վինգեր Զավեն Բադոյանն էլ խաղը սկսել է պահեստայինների նստարանից ու փոխարինման մտել 43-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ 26-ամյա Ավետիսյանը «Ակժայիկի» կազմը համալրել է 2022 թվականի օգոստոսին, 32-ամյա Բադոյանը՝ 2022 թվականի ապրիլին: