Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պատմեց, թե ինչ է ֆուտբոլիստներին ասել Ուելսի դեմ տնային խաղից (1:1) հետո։
«Լավ խաղ ստացվեց: Շնորհակալ եմ ֆուտբոլիստներին, նրանք բոլորն էլ տխուր են, որ չհաղթեցին: Նրանց ասացի, որ չգիտեմ՝ ինչպես կյանքը կդասավորվի, բայց պետք միշտ այսպես խաղալ, որովհետև հավաքականում նույնիսկ մեկ թերացումը բերում է պայքարից դուրս մնալուն: Այսօր նվիրվածության ու ցանկության հարցում մեր որևէ խաղացողի մեղադրելու պատճառ չունեմ:
Հայ ֆուտբոլիստներին դժվար է անընդհատ պահել խաղային տեմպը: Ես նրանց ասում եմ՝ դա անհրաժեշտ է, հետո կհպարտանան դրանով: Դեռ ժամանակ է հարկավոր տեմպի անկայունությունը վերացնելու համար: Ժամանակ է պետք, որ ֆուտբոլիստները հավատան իրենց ուժերին: Բայց առանց այդ էլ պետք է նրանց արժանին մատուցել»,- Fast Sports-ի եթերում ասաց ուկրաինացի մասնագետը: