Logo

Պետր Յանը հաղթեց Մերաբ Դվալիշվիլիին և վերադարձրեց UFC-ի թեթևագույն քաշային կարգի գոտին

10:26 / 07.12.2025Խառը մենամարտեր
null

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած UFC 323-ի գլխավոր մենամարտում օկտագոն դուրս եկան թեթևագույն քաշային կարգի մարտիկներ Մերաբ Դվալիշվիլին և Պետր Յանը:

5 ռաունդ տևած պայքարից հետո մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին ռուս մարտիկին (49-46, 49-46, 48-47)։

Յանը վերադարձրեց թոթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը կորցրել էր 2023 թվականի մարտին` պարտվելով Դվալիշվիլիին:

Դվալիշվիլին այս տարվա ընթացքում 3 անգամ պաշտպանել էր չեմպիոնությունը:

Պետր Յանն օկտագոնում ունի 20 հաղթանակ և 5 պարտություն, իսկ Դվալիշվիլին` 21 հաղթանակ, 5 պարտություն:

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ