Logo

Պետր Յան. «Մեծ մոտիվացիա ունեմ ապացուցելու, որ բարձրակարգ մարտիկ եմ»

14:24 / 06.12.2025Խառը մենամարտեր
null

Պետր Յանը խոսել է UFC-323 մրցաշարում թեթևագույն քաշային կարգի գործող չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի դեմ կայանալիք մենամարտի մասին, հայտնում է UFC-ի մամուլի ծառայությունը։

«Սա ինձ համար մեծ հնարավորություն է։ Մեծ մոտիվացիա ունեմ ապացուցելու, որ բարձրակարգ մարտիկ եմ, դրա համար էլ այստեղ եմ»,- ասել է ռուս մարտիկը։

Դվալիշվիլին ու Յանը մենամարտել են նաև 2023թ. մարտին՝ UFC Fight Night 221 մրցաշարում։ Վրացի մարտիկը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։

UFC-323 մրցաշարը կկայանա դեկտեմբերի 7-ին ու ժամը 07:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ