Պետր Յանը խոսել է չեմպիոնական գոտեմարտում Մերաբ Դվալիշվիլիի հետ պայքարում տարած հաղթանակի մասին, հայտնում է UFC-ի մամուլի ծառայությունը։
«Այս պահն այնքան կարևոր է և էմոցիոնալ։ Գիտակցելը, թե ինչպես եմ հասել այս կետին, անգին է։ Այժմ ես լավագույնն եմ։
Ի՞նչ է սպասում հետագայում։ Կանցնի ժամանակ, կքննարկեմ ղեկավարության հետ, բայց ես պատրաստ եմ»,- ասել է ռուս մարտիկը։
Յանը Դվալիշվլիին հաղթելու շնորհիվ վերադարձրել է UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


