Logo

Պետր Չեխը կատարել է 62 սեյվ ու ճանաչվել հոկեյի հանդիպման լավագույն խաղացող

14:48 / 10.10.2023Հոկեյ
null

Ֆուտբոլի Չեխիայի հավաքականի, Լոնդոնի «Չելսիի» ու «Արսենալի» նախկին դարպասապահ Պետր Չեխը հերթական հաջող հանդիպումն է անցկացրել «Օքսֆորդ» տափօղակով հոկեյի թիմի կազմում։

«Սթրեթհեմի» դեմ խաղում 41-ամյա դարպասապահը գրանցել է 62 սեյվ (64 հարվածից) ու ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։ «Օքսֆորդը» հաղթել է 3-2 հաշվով։

Հիշեցնենք, որ Պետր Չեխը հունիսին էր պայմանագիր կնքել անգլիական ակումբի հետ։ «Օքսֆորդը» նրա երրորդ ակումբն է հոկեյում։ Ավելի վաղ անվանի դարպասապահը պաշտպանել է նաև «Գիլֆորդ Ֆինիքսի» ու «Չելմսֆորդի» գույները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ