Logo

Պետր Չեխի 5-րդ ակումբը հոկեյում

15:54 / 29.11.2025Հոկեյ
Պաշտոնական
null

«Չելսիի», «Արսենալի» և Չեխիայի ազգային հավաքականի լեգենդար, նախկին դարպասապահ Պետր Չեխը վերսկսել է տափօղակով հոկեյիստի կարիերան` պայմանագիր ստորագրելով Մեծ Բրիտանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Հարինգեյ Հասկիսի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Հասկիսը» Չեխի հոկեյիստի կարիերայի 5-րդ ակումբն է։ Նախկինում նա հանդես է եկել նաև «Գիլֆորդ Ֆենիքս» (Մեծ Բրիտանիայի չորրորդ լիգա), «Չելսֆորդ» (երրորդ լիգա), «Օքսֆորդ» (երրորդ լիգա) և «Բելֆաստ» (բարձրագույն լիգա) թիմերում։

43-ամյա Չեխը հոկեյում նույնպես խաղում է դարպասապահի դիրքում։ Նա 2023/24 մրցաշրջանից հետո ակումբ չուներ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ