Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից հետո (2-1) գրառում է կատարել Instagram-ում։
«Մենք վերադարձանք «Միլան» «Բավարիայի» դեմ առաջին խաղում հաղթանակից հետո։ Պետք է կենտրոնացած մնանք պատասխան խաղից առաջ»,- գրել է Մխիթարյանը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «Ներաձուրիի» մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 74-րդ րոպեին։