Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Երևանում է, որտեղ հանդիպել է Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստներին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
«Պետք է ամեն օր մտածել ավելի լավը լինելու և հաջողության հասնելու մասին: Եթե ընտրել ես ֆուտբոլիստի ճանապարհը, պետք է լինես կենտրոնացած, զրկես քեզ որոշ հաճույքներից»,- ասել է Մովսիսյանը Մ19 հավաքականի ֆուտբոլիստներին:


