Logo

Պետի. «Ռոնալդուն չի խփի 1000 գոլ»

20:27 / 30.10.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի», «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին կարծում է, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» հարձակցող Կրիշտիանու Ռոնալդուն չի խփի 1000 գոլ։

«Կրիշտիանու Ռոնալդուն չի խփի 1000 գոլ, նույնիսկ եթե մինչև 42 տարեկանը հանդես գա Սաուդյան Արաբիայում։ Այդ տարիքում շատ բարդ է յուրաքանչյուր մրցաշրջան 30-40 գոլի հեղինակ դառնալ։ Տարիքի հետ ամեն ինչ ավելի բարդ է դառնում։ Անկեղծ` չեմ հավատում, որ նա կմոտենա այդ թվին»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal-ը։

Հիշեցնենք, որ 39-ամյա Ռոնալդուն վերջերս կարիերայում խփած գոլերի քանակը հասցրել է 900-ի և հայտարարել, որ պատրատվում է հատել նաև 1000 գոլի սահմանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ