Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծիքն է հայտնել այն մասին, որ France Football-ը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» ճանաչել էր տարվա լավագույն թիմ։
«Շնորհավորեք նրանց: «Մանչեսթեր Սիթին» հիանալի նախագահ, մարզիչ ու ֆուտբոլիստներ ունի: Դա, անկասկած, մեծ ակումբ է: «Մանչեսթեր Սիթիում» շատ ծանոթներ ունեմ, վստահեցնում եմ՝ նրանք նույնպես արժանի էին: Այստեղ ավելորդ են բոլոր տեսակի «բայցերը»»,- իսպանական գրանդի նախագահի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ տարվա թիմ անվանակարգում «Արքայական ակումբը» զբաղեցրել էր երրորդ տեղը, իսկ երկրորդը Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլն» էր:
2021/22 մրցաշրջանում «Ռեալը» հաղթել էր Իսպանիայի Լա լիգայում ու պատմության մեջ 14-րդ անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: