Logo

Fichajes. Պերեսը համոզված չէ, որ Ալոնսոն Անչելոտիին փոխարինելու ճիշտ թեկնածու է

14:55 / 09.03.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարող է մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ևս մեկ մրցաշրջան թողնել իտալացի Կառլո Անչելոտիին, հաղորդում է Fichajes-ը:

Պերեսը համոզված չէ, որ Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Չաբի Ալոնսոն Անչելոտիին փոխարինելու համար ճիշտ թեկնածու է: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բայերի»` «Բավարիայից» կրած 0-3 հաշվով պարտությունից հետո Պերեսը վստահ չէ` արդյոք Ալոնսոն «Ռեալը» գլխավորելու դեպքում կարո՞ղ է հաղթել մեծ հանդիպումներում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ալոնսոն ամռանը «Արքայական ակումբի» մարզչի պաշտոնում նշանակվելու գլխավոր թեկնածուն է:

Ակումբի ու Անչելոտիի միջև պայմանագրի ժամկետը կսպառվի 2026 թվականի հուլիսի 1-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ