Logo

Պերես. «Այս հաղթանակը տորթի վրայի բալն էր»

11:36 / 12.02.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն անդրադարձել է աշխարհի ակումբային առաջնությունում թիմի հաղթանակին:

«Աշխարհի ակումբային առաջնությունը հաղթելու համար սկզբում պետք է հաղթել Չեմպիոնների լիգան: Ինչպես բոլորին հայտնի է, «Ռեալը» սիրավեպ ունի Չեմպիոնների լիգայի հետ, իսկ այս հաղթանակը տորթի վրայի բալն էր:

Միշտ դժվար է տիտղոս նվաճելը, մանավանդ, ինչպես արդեն ասացի, դրա համար նախ և առաջ պետք է հաղթել Չեմպիոնների լիգան: Պետք է լավագույնը լինել Եվրոպայում, իսկ հետո՝ ամբողջ աշխարհում: Շատ հպարտ եմ:

«Ռեալում» հաղթանակները հետագա ծրագրերի ցուցիչն են: Վետերանների ու նորեկների համագործակցությունը Կառլո Անչելոտիի պես մարզչի գլխավորությամբ տալիս է արդյունք: 

Թիմում բացի մեծագույն ֆուտբոլիստներից, կան նաև «Ռեալի» սաներ, և այս հանգամանքը մեզ դարձնում է անպարտելի»,- Պերեսի խոսքը մեջբերում է AS-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ