Logo

Պեպեն՝ խոշոր մրցաշարերի փլեյ-օֆֆի ամենատարեց մասնակից

00:17 / 02.07.2024Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Պեպեն դարձավ խոշոր մրցաշարերի (Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն) փլեյ-օֆֆում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստը պատմության մեջ, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

Պեպեն Սլովենիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի խաղում 41 տարեկան 126 օրական է: Պորտուգալացին գերազանցեց Պիտեր Շիլթոնին, որը 40 տարեկան 292 օրականում մասնակցել էր 1990 թվականի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպմանը։

Պորտուգալիա - Սլովենիա մրցավեճում հաշիվը դեռ չի բացվել, ընթանում է երկրորդ խաղակեսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ