Իսպանական «Վիլյառեալի» դարպասապահ Պեպե Ռեյնան հեռացել է թիմից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Պեպե Ռեյնան և «Վիլյառեալը» բաժանվում են: Շնորհակալություն ամեն ինչի համար»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 41-ամյա Ռեյնան 2022-ին էր միացել «Վիլյառեալին»։ Նա կատալոնական «Բարսելոնայի» սան է: Իսպանացին կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև անգլիական «Լիվերպուլում» և «Ասթոն Վիլայում», Մյունխենի «Բավարիայում», իտալական «Նապոլիում», «Միլանում» և «Լացիոյում»:
Ռեյնան Իսպանիայի հավաքականի կազմում երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն և նվաճել է աշխարհի առաջնության գավաթը: