Logo

Գվարդիոլան պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին

18:50 / 18.10.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմում իր ապագայի մասին:

«Այս պահին դեռևս վերջնական որոշում չեմ կայացրել: Երբ որոշում ընդունեմ, տեղյակ կպահեմ ակումբին, իսկ հետո՝ մամուլին: Այժմ ես կենտրոնացած եմ հաջորդ խաղի վրա»,- 53-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է հանրահայտ լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հիշեցնենք, որ Անգլիայի չեմպիոնի ղեկավարությունը Խոսեպ Գվարդիոլայի հեռանալու դեպքում մտադիր է դիտարկել Լիսաբոնի «Սպորտինգում» աշխատող Ռուբեն Ամորիմի թեկնածությունը: 53-ամյա մասնագետը 2016 թվականից է աշխատում «Մանչեսթեր Սիթիում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ