Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) տարվա լավագույն ակումբային մարզիչ է ճանաչել «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլային:
Քվեարկության արդյունքում կատալոնացի մասնագետը ստացել է 281 միավոր։ Լավագույն եռյակում ընդգրկվել են նաև Մադրիդի «Ռեալի» իտալացի մարզիչ Կարլո Անչելոտին (56) և Լուչիանո Սպալետին (53) Իտալիայի հավաքականից:
Լավագույն տասնյակում են նաև Սիմոնե Ինձագին (51), Ֆեռնանդո Դինիզը (33), Միկել Արտետան (30), Չավին (26), Անգե Պոստեկօղլուն (12), Ունայ Էմերին (8) և Յուրգեն Կլոպը (6):