Logo

Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Դե Բրույնեի՝ ակումբից հեռանալու որոշումը

17:29 / 04.04.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի՝ մրցաշրջանի վերջում ակումբից հեռանալու հայտարարությունը:

«Սա տխուր, բայց նաև ուրախ օր է: Նա մեծագույն կիսապաշտպաններից մեկն է, որ երբևէ խաղացել է Անգլիայում: Կարևոր խաղերում Կևինը միշտ ապացուցել է իր կարգն ու խաղամակարդակը:

Դե Բրույնեի փոխանցումները, գոլերը, տեսլականը գրոհի եզրափակիչ հատվածում... Շատ բարդ կլինի նրան փոխարինել: Յուրաքանչյուրն էլ կարող է անընդմեջ խաղերում աչքի ընկնել գոլային գործողություններով, բայց այսքան տարիների հետևողականությունը նրան յուրահատուկ է դարձնում:

Մենք նրան կհիշենք՝ որպես այս ակումբի ու այս ընտանիքի մի մասնիկ: Որոշ խաղացողների ազդեցությունն ավելին է խաղադաշտում տեղի ունեցողից: Կևինն այդ խաղացողներից է:

Վերջերս մենք խոսել ենք, գիտեմ, որ նա խնդիրներ ունի ազդրի վիրահատությունից հետո, մարմնի այլ մասերի վերաբերյալ խնդիրներ ևս կան, բայց հիմա նա պատրաստ է զգում։ Որոշումն ընդունված է. նրան ու նրա ընտանիքին լավագույնն եմ մաղթում»,- կատալոնացու խոսքը մեջբերում է Daily Express-ը:

Բելգիացին «Մանչեսթեր Սիթիում» 10 տարիների ընթացքում 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ