Logo

Պելեն քիմիաթերապիա անցնելու համար հոսպիտալացվել է

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:59 / 21.01.2022ՍՊՈՐՏ
Pele

Բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն հիվանդանոց է տեղափոխվել՝ քիմիաթերապիայի կուրս անցնելու համար՝ հաղորդում է ESPN-ը։

Նշվում է, որ բուժման հերթական կուրս անցնելու համար Պելեն Սան Պաուլուի՝ Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոց է տեղափոխվել այս շաբաթ։ Բուժզննման նպատակն է տեղեկություն ստանալ նախկին մարզիկի ուռուցքաբանական խնդրի մասին։

Ավելի վաղ Պելեն ենթարկվել էր հաստաղիքում նորագոյացության հեռացման վիրահատության, որից հետո տեղափոխվել էր սովորական հիվանդասենյակ։ 

Պելեն տեղեկացրել էր, որ լավ է զգում և աջակցության համար շնորհակալություն էր հայտնել բոլորին։ Նա նշել էր, որ մտադիր է «խաղալ» իր կյանքի 90 րոպեները և լրացուցիչ ժամանակը։

Վերջին տարիներին Պելեն պայքարում էր առողջական մի շարք լուրջ խնդիրների, այդ թվում՝ ազդոսկրի փոխարինման վիրահատությամբ, ինչպես նաև երիկամների և շագանակագեղձի հիվանդություններով պայմանավորված բարդացումների դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա