Logo

Պելեի ընտանիք. «Ոգեշնչումն ու սերը նշանավորեցին Պելե արքայի ուղին»

09:47 / 30.12.2022Ֆուտբոլ
null

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ հայտարարություն է կատարել աշխարհի եռակի չեմպիոնի ընտանիքը:

«Ոգեշնչումն ու սերը նշանավորեցին կյանքից խաղաղ հեռացած Պելե արքայի ուղին: Նա ճանապարհին հմայեց աշխարհը իր հանճարով, դադարեցրեց պատերազմը և սոցիալական գործեր կատարեց ամբողջ աշխարհում:

Պելեն ուրիշներին փոխանցեց այն, ինչը, իր կարծիքով, մեր բոլոր խնդիրների բուժումն էր՝ սերը: Նրա այսօրվա ուղերձը ժառանգություն է դառնում ապագա սերունդների համար։ Սեր, սեր և սեր, ընդմիշտ»,- EuroFoot-ը մեջբերում է Պելեի ընտանիքի ուղերձը:

Հիշեցնենք, որ Պելեն մահացել էր դեկտեմբերի 29-ին 82 տարեկանում: Նա պայքարում էր աղիքների, լյարդի և թոքերի քաղցկեղի դեմ:

Պելեն պատմության միակ ֆուտբոլիստն է, որը 3 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։ Բրազիլիայի հավաքականի կազմում լեգենդար հարձակվողը Մունդիալում հաղթել է 1958-ին (Շվեդիա), 1962-ին (Չիլի) և 1970-ին (Մեքսիկա):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա