Logo

Պելե. «Շնորհավոր Արգենտինա, Մարադոնան հիմա ժպտում է»

10:11 / 19.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի եռակի չեմպիոն Պելեն շնորհավորել է Արգենտինայի հավաքականին աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ։

Պելեն նաև շնորհավորել է Փարիզի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին, որը եզրափակիչում հեթ-տրիկ էր ձևակերպել և 8 գոլով դարձել ԱԱ-2022-ի լավագույն ռմբարկու, ու Մարոկկոյի հավաքականին, որը չորրորդն տեղն էր զբաղեցրել Կատարում ավարտված Մունդիալում:

«Այսօր ֆուտբոլը, ինչպես միշտ, շարունակում է պատմել իր հետաքրքրաշարժ պատմությունը։ Մեսին նվաճեց իր առաջին աշխարհի գավաթը, որին արժանի էր: Իմ սիրելի ընկեր Մբապեն եզրափակիչում երեք գոլ խփեց։ Ինչպիսի նվեր էր այս տեսարանը դիտելը մեր սպորտի ապագայի համար: Եվ ես չեմ կարող չշնորհավորել Մարոկկոյին անհավանական մրցաշարի կապակցությամբ: Հաճելի է տեսնել, որ Աֆրիկան ​​փայլում է:

Շնորհավոր Արգենտինա: Իհարկե, Դիեգոն հիմա ժպտում է»,- սոցցանցերում գրել է Պելեն:

Հիշեցնենք, որ եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիային, որը չկարողացավ պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Արգենտինացիներն աշխարհի չեմպիոն դարձել էին նաև 1978 և 1986 թվականներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ