Պեկինում ավարտին մոտեցող թենիսի ATP-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչի երկրորդ զույգը կազմեցին աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիներն ու չինացի Բու Յունչաոկետեն։
Քառորդ եզրափակիչում Սիները 6-2, 7-6 հաշվով հաղթեց չեխ Իրժի Լեհեչկային։ Մրցախաղը տևեց 1 ժամ 46 րոպե։
Բու Յունչաոկետեն էլ պայքարից դուրս թողեց ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին՝ 7-5, 6-4։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել էին աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասն ու 5-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևը։
Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,7 միլիոն դոլար է։