Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասն ուժեղ գտնվեց Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովից և նվաճեց Պեկինում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։
Իսպանացի թենիսիստն աշխարհի 27-րդ ռակետին հաղթեց երկու սեթում՝ 7-5, 6-2։ Մրցախաղը տևեց 1 ժամ 37 րոպե։
21-ամյա Ալկարասը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի 5-րդ ռակետ Դանիլ Մեդվեդևի հետ։ Ռուս թենիսիստը 6-2, 6-4 հաշվով հաղթել է իտալացի Ֆաբիո Կոբոլիին։
Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,7 միլիոն դոլար է։