Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Պեկինի ATP-500 շարքի մրցաշարում դուրս է եկել երկրորդ փուլ:
Մեկնարկային մրցախաղում աշխարհի 27-րդ ռակետը 6-4, 6-4 հաշվով առավելության է հասել իսպանացի Ռոբերտո Կարբալյես-Բաենայի (53-րդ ռակետ) նկատմամբ: Մրցախաղը տևել է 1 ժամ 42 րոպե:
Հաջորդ փուլում Խաչանովը կմրցի արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի (31-րդ ռակետ) հետ:
Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը մեկնարկել է ֆրանսիացի Ջովանի Պերիկարի նկատմամբ հաղթանակով՝ 6-4, 6-4։ Իսպանացի թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի Նիդերլանդները ներկայացնող Տալոն Գրիկսպորը։
Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,7 միլիոն դոլար է։