Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել Պեկինի ATP-500 կարգի մրցաշարի տղամարդկանց զուգախաղի կիսաեզրափակիչ։
Թենիսիստները քառորդ եզրափակիչում պետք է մրցեին մրցաշարի առաջին համար, բրիտանացիներ Ջուլիան Քեշի ու Լոյդ Քելիի դեմ, բայց մրցախաղը չի կայացել. Խաչանովն ու Ռուբյլովը մեխանիկորեն անցել են հաջորդ փուլ։
Խաչանովն ու Ռուբլյովը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն Բենջամեն Բոնզի (Ֆրանսիա) - Տալոն Գրիկսպուր (Նիդերլանդներ) զույգի հետ։ Մրցախաղը կկայանա սեպտեմբերի 30-ին, մեկնարկը` ժամը 09:00-ին։


