Logo

Պեկին. Խաչանովն ու Ռուբլյովը եզրափակիչում են

13:47 / 30.09.2025Այլ մարզաձևեր
null

Պեկինում ընթացող ATP-500 կարգի մրցաշարի զուգախաղում Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել եզրափակիչ:

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստները 6:4, 6:2 հաշվով հաղթել են Բենժամեն Բոնզի – Տալոն Գրիկսպուր զույգին: Մրցախաղը տևել է ընդամենը 1 ժամ:

Եզրափակիչում Խաչանովն ու Ռուբլյովը կմրցեն Հարի Հելիովարա – Հենրի Պատեն զույգի հետ:

Հայ թենիսիստը ATP-ի զուգախաղում նվաճել է մեկ տիտղոս. Ռուբլյովի հետ նա հաղթել է 2023 թվականի Մադրիդի «Մասթերսը»: Եվս 4 անգամ նրանք պարտվել են եզրափակիչում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ