Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարում հայտնի են դարձել եզրափակիչի մասնակիցները։
Չինաստանում անցկացվող մրցաշարի առաջին կիսաեզրափակիչում Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6-րդ ռակետ) 4-6, 6-4, 6-2 հաշվով համառ պայքարում կամային հաղթանակ է տարել Պաուլա Բադոսայի (Իսպանիա, 19-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևել է 2 ժամ 21 րոպե։
Եզրափակիչ է դուրս եկել նաև աշխարհի 49-րդ ռակետ Կարոլիան Մուխովան (Չեխիա), որը 6-3, 6-4 հաշվով պայքարից դուրս է թողել Ցինվեն Չժենին (Չինաստան, 7-րդ ռակետ)։
Գաուֆն ու Մուխովան մրցաշարի տիտղոսը վիճարկելու են հոկտեմբերի 6-ին։ Եզրափակիչը կմեկնարկի 15:00-ին։