Logo

Պեկին. Էլինա Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում

21:48 / 24.09.2024Թենիս
null

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն իմացել է Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարի առաջին փուլում իր մրցակցին։

Աշխարհի 47-րդ ռակետը մրցելու է որակավորման փուլում հանդես եկած Էմինա Բեկտասի (ԱՄՆ) դեմ։

117-րդ ռակետը որակավորման առաջին փուլում 6-4, 6-1 հաղթել է Վեյ Չան Չիենին (Չինաստան), իսկ երկրորդ փուլում 4-6, 2-6 հաշվով պարտվել է Մանանչայա Սավանգկաևին (Թաիլանդ, 187-րդ ռակետ)։ Բեկտասը հիմնական փուլին մասնակցելու է որպես «լաքի լուզեր»։

Էլինա Ավանեսյանն առաջին շրջանի արգելքը հաղթահարելու դեպքում մրցելու է լատվիացի Ելենա Օստապենկոյի (13-րդ ռակետ) դեմ։ Ավանեսյան - Բեկտաս մրցախաղը կկայանա սեպտեմբերի 25-ին` Երևանի ժամանակով 11:50-ից սկսած։

Պեկինի «Մասթերսին» մասնակցելու են նաև Արինա Սաբալենկան (Բելառուս, երկրորդ ռակետ), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, երրորդ ռակետ), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6-րդ ռակետ), Ցինվեն Չժենը (Չինաստան, 7-րդ ռակետ) և այլ առաջատար թենիսիստուհիներ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ