Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դարձավ Պեկինում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչի առաջին մասնակիցը։
Չորրորդ մրցախաղում իսպանացի թենիսիստը 7-5, 6-2 հաշվով հաղթեց 5-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևին։ Հաղթանակի համար պահանջվեց 1 ժամ 27 րոպե։
21-ամյա Ալկարասը տիտղոսը կվիճարկի աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիների ու չինացի Բու Յունչաոկետեի մրցախաղի հաղթողի հետ։
Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,7 միլիոն դոլար է։