Logo

Շանհայ. Ալկարասը 1/8 եզրափակիչում է

23:56 / 06.10.2024Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել Շանհայի ATP-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը երրորդ փուլում 7-6 (7-5), 6-3 հաշվով հաղթել է Վու Յիբինին (Չինաստան, 560-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 41 րոպե։

21-ամյա Ալկարասի հաջորդ մրցակիցը լինելու է Ուգո Ումբեր (Ֆրանսիա, 15-րդ ռակետ) - Գաել Մոնֆիս (Ֆրանսիա, 46-րդ ռակետ) զույգի հաղթողը։

Հիշեցնենք` ավելի վաղ 1/8 եզրափակիչ էին դուրս եկել նաև աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիները և Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան, 5-րդ ռակետ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ