Logo

Պեդուլա. Դիբալան պատրաստ կլինի «Ֆիորենտինայի» դեմ խաղին

23:42 / 03.10.2025Ֆուտբոլ
null

Իտալական «Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան ապաքինվել է ազդրի վնասվածքից, հաղորդում է Ալֆրեդո Պեդուլայի լրատվական կայքը:

31-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել, ինչից հետո նրան թույլ են տվել վերսկսել մարզումները: Արգենտինացին հոկտեմբերի 3-ին մարզվել է հռոմեական թիմի ընդհանուր խմբում:

Դիբալան պատրաստ կլինի «Ֆիորենտինայի» դեմ հոկտեմբերի 5-ին Ա Սերիայում կայանալիք արտագնա խաղին:

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ