«Լացիոյի» վինգեր Պեդրոն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ցանկանում եմ, որ «Լացիոն» որակավորվի եվրագավաթային մրցաշարերից մեկին, իսկ հետո կգա իմ հեռանալու ժամանակը»,- ասել է 38-ամյա եզրայինը։
Իսպանացի ֆուտբոլիստը 2026թ. հուլիսի 1-ին կդառնա ազատ գործակալ։ Պեդրոն հռոմեական ակումբում հանդես է գալիս 2021թ. օգոստոսից, 185 խաղում խփել է 34 գոլ, կատարել 18 ասիստ։


