Իսպանացի վինգեր Պեդրոն խոսել է «Ռոմայից» Հռոմի մյուս ակումբ` «Լացիո» տեղափոխության մասին։
«Չեմ ուզում վերապատմել «Ռոմայի» և Ժոզե Մոուրինիուի հետ կապված դժվարությունները։ Այդ ամենն անցյալում է։ Նրանք, իրոք, այդ պահին լավագույն որոշումը կայացրին։ Շնորհակալ եմ «Ռոմային», որ թույլ տվեց տեղափոխվել Հռոմի գլխավոր ակումբ` «Լացիո»։
Ցանկանում եմ կարիերաս շարունակել Ա սերիայում։ Այստեղ մրցակցությունը շատ մեծ է, ինչն ինձ գոհացնում է»,- նշել է Պեդրոն Il Messaggero-ի հետ զրույցում։
37-ամյա ֆուտբոլիստը 2020/21 մրցաշրջանում հանդես է եկել «Ռոմայի» կազմում, 40 խաղում խփել 6 գոլ, կատարել 7 ասիստ։ 2021 թ. ամռանն իսպանացին ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Լացիոյի» հետ։ Պեդրոն «Բիանկոչելեստեի» կազմում մասնակցել է 144 հանդիպման, դարձել 26 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նախկինում եղել է նաև կատալոնական «Բարսելոնայի» ու Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ։