«Բարսելոնան» հայտարարություն է տարածել, ըստ որի՝ թիմի կիսապաշտպան Պեդրին մկանային վնասվածք է ստացել:
𝗖𝗢𝗠𝗨𝗡𝗜𝗖𝗔𝗗𝗢 𝗠𝗘́𝗗𝗜𝗖𝗢
— FC Barcelona (@FCBarcelona_es) October 29, 2025
El jugador del primer equipo Pedri sufre una rotura del bíceps femoral distal de la pierna izquierda. El tiempo aproximado de recuperación lo marcará la evolución de la lesión. pic.twitter.com/b9jpYdUemH
22-ամյա կիսապաշտպանը չի մասնակցել հոկտեմբերի 29-ի մարզմանը, ենթարկվել է բուժզննման, ինչից հետո պարզ է դարձել, որ նա մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի 3 շաբաթ և շարք կվերադառնա միջազգային դադարից հետո: Պեդրին թիմի միակ ֆուտբոլիստն է, որ մասնակցել է այս մրցաշրջանի բոլոր 13 խաղերին:
Պեդրին, անկախ վնասվածքից, չէր մասնակցելու «Էլչեի» դեմ Լա լիգայի 11-րդ տուրի խաղին, քանի որ «Ռեալի» դեմ մրցավեճում կարմիր քարտ էր ստացել:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


