Logo

Պեդրին շարքից դուրս է մնացել մի քանի շաբաթով

19:20 / 20.12.2023Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին կրկին շարքից դուրս է մնացել։

Կիսապաշտպանը խնդիրներ է ունեցել կատալոնական ակումբի՝ երեկ կայացած մարզման ժամանակ, հայտնում է «Կապտանռնագույնների» պաշտոնական կայքը։ Հերթական մարզման ընթացքում Պեդրին հարված է ստացել աջ ոտքին, ինչից հետո ստիպված է եղել վաղաժամ ավարտել մարզումը։

Ըստ նախնական հետազոտության՝ ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 2-3 շաբաթ։ 21-ամյա ֆուտբոլիստը վերջերս էր ապաքինվել մեկ այլ վնասվածքից և մասնակցել էր թիմի նախորդ 9 հանդիպումներին։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն իսպանական գրանդի կազմում բոլոր մրցաշարերը ներառյալ մասնակցել է 11 հանդիպման, խփել մեկ գոլ ու կատարել մեկ գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա