«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պեդրիի ապաքինման գործընթացը ձգձգվում է:
Esports 3-ը հայտնում է, որ ֆուտբոլիստի վնասվածքը կրկնվել է: Տեղեկությունը հաստատել է նաև Diario Sport-ը:
Կիսապաշտպանը կբացակայի ևս մեկ ամիս:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 18-ամյա ֆուտբոլիստի վերադարձը խաղադաշտ նախատեսվում է միջազգային դադարից հետո: