Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին մասնակցել է Իտալիայի դեմ Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղին (1-0) և կրկնել ռեկորդ:
«Բարսելոնայի» խաղացողը դարձել է մինչև 22 տարեկան երկրորդ ֆուտբոլիստը, որը մասնակցել է աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների 12 հանդիպման: Իսպանացին կրկնել է Պորտուգալայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը:
Արդեն հաջորդ խաղում Պեդրին կարող է դառնալ ռեկորդակիր: Եվրո-2024-ի երրորդ խաղում Իսպանիայի հավաքականը մրցելու է ալբանիացիների հետ:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը 22 տարեկան է դառնալու նոյեմբերի 25-ին: